Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամերիկայում բժշկին դատում են ճիշտ ախտորոշման համար

 Ամերիկայում բժշկին դատում են ճիշտ ախտորոշման համար

Նյու Յորքի բնակչուհին դատական հայց է ներկայացրել բժշկի դեմ ճիշտ ախտորոշման համար: Հիվանդը մի քանի անգամ այցելել է բժիշկ Պավել Յուցիսին` բողոքելով թուլությունից: Ինչպես ցույց են տվել անալիզները, նա ունեցել է B12 վիտամինի պակաս, արյան մեջ ցածր է եղել լեյկոցիտների քանակը:

Երբ բուժումը չի օգնել, բժիշկը կասկածել է, որ այցելուն հիվանդի մոտ առկա մարդու իմունային անբավարարության վիրուս` ՄԻԱՎ: Կինը կտրականապես մերժել է անալիզներ հանձնել: Այնուամենայնիվ, բժշկին հաջողվել է արյան անալիզ անել, և արդյունքները հաստատել են բժշկի կասկածները:

Իր հիվանդության մասին իմանալուց հետո կինը դիմել է դատարան: Նա կարծում է, որ բժիշկը, հայտնելով սարսափելի ախտորոշումը, իրեն հոգեկան տանջանքներ է պատճառել և խորտակել է կյանքը: Դատարանը, ամենայն հավանականությամբ, բժշկին մեղավոր կճանաչի, քանի որ նա չի ունեցել ՄԻԱՎ-ի անալիզ վերցնելու հիվանդի գրավոր համաձայնությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ